Երևանի կրթօջախները սեյսմիկ անվտանգ են, պնդում է ԱԻՆ-ը

Փետրվարի 13-ին Երևանից 8 կմ հարավ-արևելեք տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով որոշ կրթօջախների պատերին հայտնվել են նոր ճաքեր, ինչն էլ ստիպել է արտակարգ իրավիճակների նախարարությանը կրկին ուսումնասիրության ենթարկել Երևանի դպրոցներն ու մանկապարտեզները՝ հասկանալու, թե որքանով են դրանք անվտանգ շահագործման համար։ Ըստ ԱԻՆ-ի՝ ուսումնասիրության ենթարկված 13 մանկապարտեզն ու 14 դպրոցը վկայում են այն մասին, որ Երևանի կրթօջախները սեյսմիկ անվտանգ են։

Մեկնաբանել