Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ըստ վարչապետի գրասենյակի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը:
Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները:
Քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերը և դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:
Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։