Հաստատվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք, առողջացել է 101 մարդ

Հայաստանում փետրվարի 17-ին կատարվել է 3 211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 101 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։

Փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169 820 դեպք, որոնցից 161 577-ը՝ առողջացած, 3 156-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694 357 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 67-րդ տեղը՝ 169 820 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 267 313 դեպքով, Ադրբեջանը 53-րդ տեղում է՝ 232 491 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 609 359 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 542 076 դեպքով:

Մեկնաբանել