Սյունիքի մարզի սահմանամերձ Կոռնիձոր գյուղում ադրբեջանցի սահմանապահները մոտեցրել են իրենց դիրքերը, ի պատասխան՝ հայերը նույնպես առաջ են եկել։ Կոռնիձորի բնակիչ, ազատամարտիկ Անդրանիկ Հայրապետյանի խոսքով՝ ներկայում հայերն ու ադրբեջանցիներն օգտագործում են ձորի ստորոտում գտնվող նույն ճանապարհը․ «Այդ ճանապարհով մերոնք մեր բաղերն են իջնում, նրանք՝ իրենց «պոստերը»,- ասում է Հայրապետյանը։ Առ այսօր խնդիրներ չեն առաջացել, իսկ դիրքերում հանգիստ է, կրակոցներ չկան։
Կոռնիձոր․ մեկ ճանապարհ՝ հայերի ու ադրբեջանցիների համար
-
Թուրքիայից ահազանգում են՝ փրկարարական աշխատանքներում խտրական վերաբերմունք կա
Դիարբեքիրի բնակիչ, լուսանկարիչ Գարօդ Սասունեանը մանրամասներ է հաղորդում Թուրքիայում տեղի ունեցած հուժկու երկրաշարժերի և դրանց հետևանքների մասին: Նա ահազանգում է կառավարության որոնողա-փրկարարական աշխատանքներում խտրական վերաբերմունքի մասին և նշում, որ գործադրվող ջանքերը բավարար չեն։
-
Դասերից կարևոր դասերը․ «Կրթության տապան»
Մենք արդեն քննարկել ենք, որ դպրոցներում չեն սովորեցնում հիմնարար՝ գրելու և կարդալու հմտություններ։ Սակայն կան նաև այլ, շատ կարևոր կարողություններ, որոնք մնացել են կրթության լուսանցքում։ Այս հաղորդումն անդրադարձ է կատարում այդ կարողությունների մի մասին, որոնք անտեսված են ոչ միայն դպրոցում, այլ ընդհանրապես մեր կրթության մեջ։
-
Փաշինյանը «մտահոգված է» կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի նահանջով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձնապես ծանր է տանում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի նահանջը։ Այդ մասին նա հայտարարեց խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Շատ մտահոգված եմ, ու իմ վերաբերմունքը այն չէ, որ այդտեղ վիճակագրության սխալ կա։ Մենք պիտի բոլոր ռեյտինգներում ունենանք առաջաընթաց։ Այդ թեմայով մի քանի քննարկումներ ունեցել եմ, վաղը կառավարության նիստում էլ քննարկում ենք ունենալու»,- ասաց Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի ցուցանիշի վրա ազդել են նաև լրատվամիջոցների հրապարակումները՝ պաշտոնատար անձանց գործարքների մասին։ Փաշինյանը դժգոհեց՝ կան քրեական գործեր, որոնք չորս տարի շարունակ հարուցված են, բայց առաջընթաց չկա, կան դատական գործեր, որ երկար ժամանակ քննվում են […]
-
Արտագաղթի ցուցանիշները 2022-ին. թվերը դրական են
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Արտագաղթի թեման Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքում ամենաքննարկվող և շահարկվող թեմաներից է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022-ի ժոդովրդագրական իրավիճակի, այդ թվում՝ սահմանահատումների և միգրացիայի մնացորդի վերաբերյալ վիճակագրությունը։ Այսպես, 2022-ին Հայաստան է ժամանել 3 394 371 և Հայաստանից մեկնել է 3 355 639 անձ։ Սահմանահատումների հաշվեկշիռը դրական է՝ 38 732։ Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ ամենաշատ սահմանահատումներն իրականացվել են Զվարթնոց օդանավակայանով։ Սակայն զգալի աճել են նաև Բագրատաշենի անցակետով սահմանահատումները։ Եթե 2021-ին այս անցակետով գրանցվել էր 217 830 մուտք, ապա 2022-ին՝ 1 078 111, այսինքն՝ 5 անգամ ավելի։ Ինչ վերաբերում է ՀՀ փաստաթղթերով սահմանահատումներին, ապա հաշվեկշիռը ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բացասական […]
-
Փորձում են տարածաշրջանի ճանապարհները բացելու գինը Հայաստանի համար ավելացնել․ Փաշինյան
Հայաստանն ամենաշատն է շահագրիռ, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, և քանի որ բոլորը հասկանում են, որ ՀՀ-ն ամենաշատն ունի այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը Հայաստանի համար ավելացնել: Այս մասին փետրվարի 8-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները: Մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ, ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան: Եվ, քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ […]
-
Ինչու Հայաստանը ընտրեց ոչ թե ՀԱՊԿ, այլ ԵՄ առաքելության տեղակայումը.
«Հայաստանը Եվրամիության կողմից հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայել է այլ պատճառով․ ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է ՀՀ սահմանը, իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանին չի պատասխանել ու չի նկարագրել, թե որն է ՀՀ սահմանը»։ Խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը կողմ արտահայտվել Եվրամիության դիտորդների ներկայությանը և չի արձագանքել ՀԱՊԿ առաջարկներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀԱՊԿ պարագայում մենք խնդիր ենք ձևակերպել. ՀԱՊԿ-ն ունի մանրամասն նկարագրած փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ։ Այնտեղ կա հստակ ըմբռնում ու հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին, ու ՀԱՊԿ-ից մենք խնդրել ենք սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պայմանագրի պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն, մեզ […]
-
Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը, Արցախի տեղեկատվական շտաբը։ «Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է»,- ասված է հայտարարությունում։ *** Հայաստանից Արցախ մտնող գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել էր Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը, իսկ փետրվարի 7-ին՝ մասնակի վերականգնել։ Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով։ 2022-ի […]