Արցախում մեկնարկում է 68 000-ական դրամ 4-ամսյա աջակցության ծրագիրը

Արցախում մեկնարկում է 68 000-ական դրամ 4-ամսյա սոցիալական աջակցության ծրագիրը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Փետրվարի 25-ից մեկնարկում է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիր, որի շրջանակներում, Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված մեր հայրենակիցները, առաջիկա 4 ամիսների ընթացքում կստանան ուղիղ դրամական աջակցություն` ամսական 68 000 դրամի չափով՝ առցանց դիմում գրելու միջոցով։ Բացառություն կկազմեն 18-ից 63 տարեկան հաշմանդամության խումբ չունեցող տղամարդիկ»,- ասվում է հայտարարությունում։

63 տարին լրացած կենսաթոշակառուներն և 1-ին, 2-րդ ու 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դիմում գրելու կարիք չեն ունենա. նրանք աջակցությունը կստանան իրենց կենսաթոշակի կամ նպասի հետ մեկտեղ։

Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ դիմումները շահառուները կլրացնեն միայն մեկ անգամ՝ 4 ամիսների համար։

Մեկնաբանել