Ըստ քաղաքաշինության կոմիտեի 2019-ի տվյալների՝ Երևանում կա 120 վթարային շենք, որից 113-ը՝ երրորդ աստիճանի, 7-ը՝ չորրորդ աստիճանի։ Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բազմաբնակարան շենքերը համարվում են ամենախոցելին երկրաշարժի ժամանակ։ Մինչդեռ, բացի վթարային շենքերից, ռիսկային են համարվում նաև Երևանի այն շենքերը, որոնց բնակիչներն ավելացրել են բնակելի տարածքը՝ խարխլելով շենքերի սկզբնական տեսքն ու դիմացկունությունը։ ՍիվիլՆեթը խոսել է մասնագետների հետ՝ պարզելու, թե ինչ վտանգ է սպառնում Երևանին հնարավոր երկրաշարժի դեպքում:
Խոցելի մայրաքաղաքը․ երևանյան շենքերի սեյսմակայունության շուրջ
-
Հնդկական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացմանը․ դեսպան
Հնդկաստանը պատրաստ է Հայաստանի հետ աշխատել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Այդ մասին դեկտեմբերի 5-ին Երևանում անցկացվող «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով համաժողովին հայտարարել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սինհան, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։ «Այսօրվա համաժողովը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես Հայաստանը կարող է ակտիվացնել պատմական հաղորդակցությունները ներկա իրողություններում։ Հնդկաստանը և Իրանը սերտորեն համագործակցում են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, որը Պարսից ծոցի երկրները կապում է Կասպից ծովի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ: Հայաստանը նույնպես նախագծի մի մասն է, և մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ, հասկանալ, թե ինչպես կարող է երկիրը օգուտ քաղել այդ […]
-
Ածխածինը, միջուկային պատերազմի ռիսկն ու Հայաստանը
«Հայասաթը» թռավ տիեզերք՝ իր հետ տանելով Կոմիտասի հնչյուններն ու համաշխարհային գիտություն վերադառնալու մեր հայտը: Սա իրադարձություն է: Այս մեկնարկին դեռ կվերադառնամ, բայց հիմա անցնեմ քաղաքականության հետ կապ ունեցող իմ դիտարկումներին: Վերլուծությունս մեկնարկեմ չորս վախճանաբանական հաստատումներից: Էներգիայի փոխակերպման հայտնի օրենքը վախճանը դնում է հարաբերական ընկալման մեջ: Սակայն մարդու կամ հավաքականության համար այն կարող է իրական լինել, երբ օրինաչափությունները կզարգանան առանց իր գոյության։ Քաղաքական վերլուծություններս տեղադրեմ այս չորս հաստատումներով պայմանավորված շրջանակում: Դրանցից յուրաքանչյուրին առանձին ու փաստարկված անդրադարձ կկատարեմ: Առաջին, կլիմայի փոփոխությունը այլևս միֆ չէ, և մարդկությանը մնացել է հաշված ժամանակ իներցիան հաղթահարելու համար: Երկրորդ, էներգիայի սահմանափակ աղբյուրներից անցում է կատարվում դեպի անսահմանափակ […]
-
Արմեն Գրիգորյանն ու Ջեյք Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձել է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին․ «Արմեն Գրիգորյանը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու ՀՀ հանձնառությունը»։ Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական և անվտանգային հարցեր։ Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաև ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:
-
Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց քաղաքապետ Արկադի Թամազյանին
Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց քաղաքապետ Արկադի Թամազյանին։ Ավագանու 27 անդամից 14-ը կողմ է քվեարկել Թամազյանին հեռացնելու հարցին։ Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել Քաղաքացիական պայմանագիրը և Ապրելու երկիրը՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: Ապրելու երկիրը կոալիցիա էր կազմել ընդամենը մեկ մանդատ ստացած Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) հետ, և ավագանին քաղաքապետ էր ընտրել Ապրելու երկրի անդամ Արկադի Թամազյանին։ 2023-ի հուլիսի 28-ից սկսած ՔՊ խմբակցությունը՝ չմասնակցելով ավագանու նիստերին, քվորում չէր ապահովում և տապալում էր դրանք։ ՔՊ-ի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդի համայնքի […]
-
«Հայաքվե»-ի նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում, ՔՊ-ն դեմ քվեարկեց
«Հայաքվե»-ի նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի օրակարգում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց։ Դեկտեմբերի 4-ին էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն էր բացասական եզրակացություն տվել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագծին։ Այս տարվա սկզբին մի խումբ քաղաքացիներ՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ղեկավարությամբ, սկսեցին «Հայաքվե» նախաձեռնությունն ու հունիսի 21-ից օգոստոսի 19-ը անցկացրին ստորագրահավաք։ Արդյունքում 58 000-ից ավելի քաղաքացի իր ստորագրությամբ կողմ արտահայտվեց, որ նախաձեռնության մշակած օրենսդրական փոփոխությունը մտնի խորհրդարանի օրակարգ։ Նախաձեռնությամբ նախատեսվում է փոխել Քրեական օրենսգիրքը՝ ավելացնելով երկու հոդված, որոնք երկուսն էլ տասից տասնհինգ տարվա պատժաչափ են սահմանում Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելու և Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնելու համար։
-
LIVE. ՔՊ-ն ուզում է հեռացնել Ալավերդիի քաղաքապետին․ բնակիչները դեմ են
Ալավերդի քաղաքի բնակիչները դեկտեմբերի 5-ին բողոքի ցույց են անելու՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնության դեմ։ ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել, որը պետք է քննարկվի ավագանու նիստի օրակարգում։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը հայտարարել է, որ ՔՊ-ն օրենքի խախտմամբ է փորձում իրեն պաշտոնազրկել։
-
Սահմանին սադրանքներ իրականացնելով Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել խաղաղության գործընթացը․
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի առնչությամբ։ ԱԳՆ-ից նշում են, որ սահմանին սադրանքներ իրականացնելով ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ «Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակա բար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»,- ասված է հայտարարությունում։ Դեկտեմբերի 4-ին պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, […]