Գագաթաժողովի քննարկումների հիմնական մասը նախատեսված է անցկացնել այսօր։ Ներառված են եվրոգոտու տնտեսական, կլիմայի փոփոխման հետ կապված էներգետիկ խնդիրները, պարենային ապահովության, ինչպես նաև՝ Աֆղանստանի տնտեսության զարգացման և Մերձավոր Արևելքի, հյուսիսային Աֆրիկայի երկրների քաղաքականության վերաձևավորման հարցերը։ Իսկ քննարկումների կենտրոնում լինելու են Սիրիայի, Իրանի և ԿԺԴՀ-ի անվտանգության հարցերը։
Գագաթաժողովին մասնակցում են՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Կանադան, Իտալիան, Ճապոնիան, ՌԴ –ն և Մեծ Բրիտանիան ներկայացնում են վարչապետներ Ստեֆան Հարփերը, Մարիո Մոնտին, Յոշիհիկո Նոդան, Դմիտրի Մեդվեդևը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։