Գաղափարների մրցույթ` ուսանողների համար


Մրցույթին իրենց առաջարկները կարող են ներկայացնել ԱՊՀ պետությունների ԲՈՒՀ-երի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողները կամ նրանց խմբերը, ովքեր ունեն որոշակի գաղափար, որը յուրօրինակ է, նախկինում չի արտահայտվել ուրիշների կողմից և կնպաստի որևէ ոլորտի զարգացմանը:

Առաջարկները պետք է վերաբերեն որևէ կոնկրետ ոլորտում նորարարության իրականացմանը և առհասարակ մարդկային կենսագործունեությունն առավել հարմարավետ դարձնելուն: Ավելի կխրախուսվեն ծրագրային և տեխնիկական ապահովմանը, անվտանգությանը և ձեռնարկատիրությանն առնչվող գաղափարները: Այնուամենայնիվ մարդկային կենսագործունեության այլ բնագավառներին առնչվող գաղափարները ևս համապատասխան գնահատականի կարժանանա:

Ծրագրի առաջին փուլն անցելու համար մասնակիցները մեկ էջի սահմաններում պետք է շարադրեն իրենց գաղափարը և նկարագրեն դրա իրականացման եղանակները: Այնուհետև ընտրված առաջարկները կդիտարկվեն «Unisoft Deveopment» ընկերության մասնագետների կողմից, որոնք և կկայացնեն վերջնական որոշումը: Դիմումները պետք է ներկայացվեն [email protected] հասցեով մինչև 2012թ. սեպտեմբերի 15: Առաջին փուլն անցած մասնակիցները հետագա գործողությունների մասին կտեղեկացվեն մինչև 2012թ. հոկտեմբերի 10-ը:

Նոյեմբերի 9 և 10-ին Երևանում, մրցույթի կազմակերպիչների և դիմորդների մասնակցությամբ, տեղի կունենա սեմինար, որի ընթացքում մասնակիցները ամբողջությամբ կամ մասնակիորեն կներկայացնեն իրենց գաղափարնրը

«Unisoft Development»-ը ծրագրային ապահովման նախագծման, արտադրության, կիրառման և պահպանման մեջ մասնագիտացած կազմակերպություն է: