Հայաստանի տնտեսական ակտիվությունը վերականգնվում է ցածր տեմպերով. Համաշխարհային բանկ

Հայաստանում տնտեսական ակտիվությունը ցածր տեմպերով է վերականգնվում։ Այդ մասին հայտնում է Համաշխարհայի բանկի հայաստանյան գրասենյակն իր ամսական տեսությունում՝ շեշտելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020-ի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,8 տոկոսով։

ՀԲ հայաստանյան գրասենյակը փաստել է, որ փետրվարի առաջին շաբաթում մարդկանց շարժունակությունը Երևանում կայունացել է՝ հասնելով նախահամավարակային ցուցանիշի 75 տոկոսին։ ՀԲ հայաստանյան գրասենյակն ակնկալում է, որ մեծ թվով թռիչքներ կվերականգնվեն։ Անդրադառնալով գնաճին՝ ՀԲ հայաստանյան գրասենյակն առանձնացրել է այն ցուցանիշը, որ 2020-ի դեկտեմբերի 3,7-ի համեմատ հասել է 4,5 տոկոսի, որը պայմանավորված է սննդի՝ մասնավորապես խմիչքի, ծխախոտի գների աճով։

«Դեկտեմբերին վարկերը (ճշգրտված փոխարժեքային փոփոխություններով) ամսական կտրվածքով կրճատվեցին 0,5 տոկոսով՝ պայմանավորված առևտրային ու սպառողական վարկերի կրճատմամբ: Վարկերի տարեկան աճի մակարդակը շարունակեց նվազել՝ 2016թ. վերջից ի վեր առաջին անգամ հասնելով 10 տոկոսից ցածր մակարդակին»,- նշված է ՀԲ զեկույցում։

Փետրվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում խոսեց այս ամսվա առաջին 15-օրյակի տվյալներով տնտեսական ակտիվության փաստի մասին՝ վկայակոչելով ՀԴՄ-ներով ու հաշվարկային փաստաթղթերով ավելի քան 604 հազար գործարքների տվյալն ու դրամաշրջանառության 12 տոկոսի աճը։

Մեկնաբանել