Հաստատվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, առողջացել է 213 մարդ

Հայաստանում փետրվարի 18-ին կատարվել է 2 931 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 6,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 213 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։

Փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170 011 դեպք, որոնցից 161 790-ը՝ առողջացած, 3 158-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 266 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 697 288 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 67-րդ տեղը՝ 170 011 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 267 313 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 232 636 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 616 600 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 550 142 դեպքով:

Մեկնաբանել