Իրաքի շիա խմբերը, որոնք կապված են Իրանի հետ, կոչ են արել Թուրքիային հեռանալ երկրի տարածքից․ այս մասին գրում է Ahval News-ը։
Անցյալ շաբաթ Թուրքիան Իրաքում քրդերի դեմ ռազմական գործողություն է սկսել, որը, ըստ թուրքական լրատվամիջոցների, միտված է եղել Քրդստանի աշխաավորական կուսակցության (PKK) մարտիկների կողմից գերեվարված թուրք խաղաղ բնակիչների ազատագրմանը։
Ըստ քրդական Rudaw կայքի՝ իրանամերձ Asayib Ehlilhak շիա կազմակերպությունը Իրաքի կառավարությանը կոչ է արել բացառել թուրքական արշավներն իր տարածքում, իսկ Թուրքիային՝ դուրս բերել իր զորքերը։
«Թուրքիան խախтում է աստվածային, մաքսային և միջազգային օրենքները։ Կոչ ենք անում Իրաքի կառավարությանը կանխարգելել նման խախտումները»,- հայտարարել է կազմակերպությունը։
Շիա այլ խմբեր նույնպես հանդես են եկել թուրքական ներխուժման դեմ։ Hezbollah al-Nujaba մերձիրանական խմբավորումը նույնպես քննադատել է Իրաքի կառավարությանը թուլության համար, որի հետևանքով Թուրքիան ոտնահարել է Իրաքի ինքնիշխանությունը։
«Եթե կառավարությունը շարունակի լռություն պահպանել, Իրաքի ժողովուրդը դուրս կգա նվաճողների դեմ և վճռականորեն դուրս կմղի նրանց»,- հայտարարել է խմբավորումը։
***
Իրաքում թուրքական գործողության մասին ավելի մանրամասն՝ ամփոփման մեջ