Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի. Արտակ Բեգլարյան

արցախի բնակչություն

Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են Հայաստանում: Այս մասին փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, հաղորդում է Արցախպրեսը։

«Մեր հաշվարկներով` այս պահին Արցախում է բնակվում 105-110 հազար արցախցի, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 35-40 հազար արցախցի, որոնց ճնշող մեծամասնությունը տեղահանված անձինք են: Նրանց մի մասը` գուցե 10 հազարից ոչ ավելին, անօթևան չմնացած անձինք են, որոնք իրենց անհատական որոշումն են կայացրել, որ չեն վերադառնում տուն»,- ասել է Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անօթևան մնացած և Արցախում պետական աջակցությամբ տարբեր կացարաններում տեղավորված անձինք մոտ 10 հազար են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել