Այսօր Յուվենտուսը հրաժեշտ կտա Ալեսանդրո Դել Պիերոյին

«Յուվենտուսի» կենդանի լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն վաղը կայանալիք Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում վերջին անգամ խաղադաշտ դուրս կգա թուրինցիների կազմում: Ալեքսը 19 մրցաշրջան խաղացել է «ծեր սինյորայի» կազմում և, որպես հարգանքի նշան, թիմի բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան հատուկ գրությամբ մարզաշապիկներով:

Football Italia-ի հաղորդմամբ` շապիկների վրա նշված կլինի Դել Պիերոյի «Յուվենտուսում» անցկացրած առաջին և վերջին հանդիպումների տարեթվերն ու ամսաթվերը` 12. 08. 1993 թ. և 20. 05. 2012 թ., ինչպես նաև «Միայն սեր» գրությունը:

Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի եզրափակիչում «Յուվենտուսն» ուժերը կչափի «Նապոլիի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com