Արա Սաղաթելյանը կալանավորվել է

Դատարանը Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի համար խափանման միջոց ընտրեց 2 ամսով կալանավորումը։ Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է Սաղաթելյանի պաշտպանը։

Փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և Քառյակ Մեդիա ընկերության (Արմնյուզ հեռուստաալիք, Արմնյուզ FM, Tert.am) հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին։ Նախքան բերման ենթարկելը ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Սաղաթելյանի աշխատասենյակում և առգրավել էր էլեկտրոնային սարքեր։

Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ էր ներկայացրել Արա Սաղաթելյանին և Կարեն Բեքարյանի գործի վերաբերյալ։