Բաքվում սկսվել է «Եվրատեսիլ» մրցույթը

Բաքվում սկսվել է «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Միջոցառումը սկսվել է տեղի ժամանակով ժամը 21:00-ին՝ փառատոնին մասնակից 42 երկրների ներկայացուցիչների՝ կարմիր գորգով անցնելուց հետո: Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին:

Այս տարի «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է Ադրբեջանում, քանի որ 2011թ. այդ երկրի ներկայացուցիչները հաղթել էին «Եվրատեսիլ» մրցույթում:

«Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է 1956-ից: