«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է Արցախի օգնության ծրագրի հիմնովին նոր փուլ. այսուհետ այն կաջակցի այնպիսի նախագծերի, որոնք օժանդակում են և խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում: Պատերազմից հետո «Ավրորայի» համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը 1 մլն ԱՄՆ դոլար են նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Արցախի օգնության ծրագրերի համար: «Ավրորա»-ի հաղորդագրությունը՝ ստորև։
«Այս նոր փուլով անցում է կատարվում կայունությանն ուղղված ծրագրերին, որոնք կապահովեն երկարաժամկետ ազդեցություն և կընդգրկեն ֆինանսավորման նախագծեր, որոնք աջակցում են փոքր ձեռներեցությանը, ենթակառուցվածքների վերականգնմանը և կխթանեն տնտեսությունը: Միևնույն ժամանակ նախաձեռնությունը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ պահպանելու և առաջ մղելու հայկական ժառանգությունը տարածաշրջանում: Այն նաև կշարունակի աջակցել նախագծերի, որոնք անմիջական օգնություն են տրամադրում Արցախի անապահով համայնքներին:
Լինելով տարածաշրջանում մարդասիրական ոլորտի հիմնական առաջատարներից՝ «Ավրորան» նախատեսում է համախմբել նախաձեռնության գործընկերներին՝ կիսվելու լավագույն փորձով ապրիլին կազմակերպվող համաժողովին, ինչպես նաև ներգրավել փորձագետների հայկական սփյուռքից և նպաստել մարդասիրական հարթակի զարգացմանը:
Արցախի մարդասիրական ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն ընդհանուր 581 740 ԱՄՆ դոլար (300 660 500 դրամ) է հատկացրել՝ աջակցելով 57 տեղական և միջազգային նախագծի, որոնք ներկայացված են ստորև․
Ենթակառուցվածքների վերականգնում
- Ջրի մատակարարման վերականգնում Թաղավարդում (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10.400.000 դրամ) (ՆՈՐ),
- Աջակցություն Ճարտարի հիվանդանոցի վերանորոգմանը՝ 15.000 ԱՄՆ դոլար (7.800.000 դրամ) (ՆՈՐ),
- Աջակցություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի էլեկտրական գեներատորի նորոգման համար՝ 10.500 ԱՄՆ դոլար (5.400.000 դրամ),
- Աջակցություն Ստեփանակերտի քաղաքային իշխանությանը՝ վերականգնելու թիվ 3 մանկապարտեզը՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.100.000 դրամ),
- Աջակցություն Արցախում պատերազմից տուժածներին կացարանով ապահովելու և վերանորոգման համար («Մենք հայ ենք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ)
- Աջակցություն Մարտակերտի զինվորական հոսպիտալի վերականգնման աշխատանքներին («Support Our Heroes» հիմնադրամի հետ համագործակցությամբ)՝ 15.000 ԱՄՆ դոլար (7.800.000 դրամ),
- Աջակցություն Մարտունի քաղաքում ենթակառուցվածքների վերականգնմանը (Մարտունիի քաղաքապետարան)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10.400.000 դրամ),
- 20 անվադողերի տրամադրում Արցախի շտապօգնության մեքենաների համար (Արցախի առողջապահության նախարարություն)՝ 1.631 ԱՄՆ դոլար (830․000 դրամ),
- Աջակցություն Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերականգնմանը (Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10.200.000 դրամ),
- Աջակցություն Մարտունիի՝ հրետակոծությունից տուժած Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցի վերականգնման համար («Love Does» հիմնադրամի հետ գործընկերությամբ)՝ 26.500 ԱՄՆ դոլար (13.600.000 դրամ),
- Աջակցություն Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ենթակառուցվածքի բարելավմանը՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ):
Սոցիալական զարգացում և ձեռներեցություն
- Կահույքի և այլ պարագաների տրամադրում Ասկերանի և Մարտունիի շրջանների մեկ դպրոցի և մեկ մանկապարտեզի (Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարություն)՝ 5.200 ԱՄՆ դոլար (2.700.000 դրամ),
- Աջակցություն առցանց հարթակի մշակմանը, որը կներգրավի սփյուռքի ռեսուրսները՝ ճգնաժամը մեղմելու և տեղական տնտեսությունը զարգացնելու համար («AMIA»-ի հետ համագործակցությամբ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ),
- Աջակցություն պատերազմից տուժած արցախցի կանանց համար տեքստիլ արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի ստեղծմանը («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 7.000 ԱՄՆ դոլար (3.640.000 դրամ),
- Աջակցություն Արցախից տեղահանված կանանց մասնագիտական վերապատրաստման և նրանց համար աշխատատեղերի ստեղծման գործին («Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության հետ համատեղ)՝ 2.885 ԱՄՆ դոլար (1.500.000 դրամ),
- Արցախում սպորտային և կրթական ծրագրերի մասնակցելու նպատակով ապահով տարածքների ստեղծում երեխաների համար («GOALS Armenia»-ի հետ համագործակցությամբ)՝ 4.800 ԱՄՆ դոլար (2.500.000 դրամ),
- Աջակցություն «Արտադրված է Արցախում» ծրագրին՝ Արցախում նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով («Support Market» առևտրային հարթակի հետ համատեղ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ),
- Նոր աշխատանքային հնարավորությունների ստեղծում Սյունիքի մարզում ապաստանած արցախցիների համար (Մերձավոր Արևելքի հիմնադրամի հետ համատեղ` հավասար դրամական ներդրմամբ)՝ 15.000 ԱՄՆ դոլար (7.800.000 դրամ),
- Աջակցություն «Նախշուն Հադրութ» բրենդի զարգացմանը՝ 2.500 ԱՄՆ դոլար (1.300.000 դրամ) (ՆՈՐ),
- Աջակցություն Արցախից տեղահանված անձանց՝ սկսելու փոքր բիզնես-նախագծեր («AMIA»-ի հետ համագործակցությամբ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ) (ՆՈՐ),
- Համաֆինանսավորվող նախագիծ, որն աջակցում է խոհարարական դասընթացների կազմակերպմանն արցախցի կանանց համար («Երեմյան փրոջեքթսի» հետ համատեղ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ) (ՆՈՐ),
- Աջակցություն Շուշիից տեղահանվածներին՝ Տավուշում մեղվապահության զարգացման համար (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ)` 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ) (ՆՈՐ),
- Աջակցություն Հայաստանում պատերազմի օրերին նախագծված և թողարկված հետկոմատոզ վերականգնողական սարքավորումների արտադրությանը («Քայլ Թեք» կազմակերպության հետ համատեղ)՝ 7.000 ԱՄՆ դոլար (3.640.000 դրամ),
- Աջակցություն Ստեփանակերտում հացի փռի բացմանը, որը 6 ամիս շարունակ անվճար հաց կտրամադրի և կստեղծի նոր աշխատատեղեր («Թիկունք» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.100.000 դրամ):
- Աջակցություն Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերման գործին («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10.200.000 դրամ),
- Աջակցություն Շուշիից տեղահանված անձանց Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում վերաբնակեցնելու գործին (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հետ համատեղ)՝ 12.500 ԱՄՆ դոլար (6.500.000 դրամ),
- Մարդասիրական անհապաղ օգնություն Մարտակերտի շրջանի 8 բնակավայրերի(Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Մատաղիս, Հովտաշեն, Թալիշ) բնակիչներին (Մարտակերտի քաղաքապետարան և Արցախի ֆինանսների նախարարություն)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.100.000 մլն դրամ),
- 1.425 փաթեթ անկողնային պարագաների հատկացում Արցախից տեղահանված և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 18.200 ԱՄՆ դոլար (9.360,000 դրամ),
- 450 տաք բաճկոնների արտադրություն Արցախի բնակիչների համար՝ Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում՝ 12.000 ԱՄՆ դոլար (6.075.000 դրամ),
- Մարդասիրական աջակցության ծրագիր պատերազմից տուժած 600 արցախցիների համար («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 12.500 ԱՄՆ (6.400.000 դրամ),
- 710 տաքացուցիչի տրամադրում ժամանակավորապես տեղահանված արցախցի ընտանիքներին՝ 7.800 ԱՄՆ դոլար (4.056.000 դրամ),
- Աջակցություն տեղահանված մարդկանց Արցախում հրատապ մարդասիրական օգնության հատկացմանը («Street Workout Armenia» կազմակերպության հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ),
- Կրթական և հոգեբանական աջակցության ծրագիր Վայոց Ձորում ապաստանած արցախցիների համար (Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնի հետ համատեղ)՝ 2.800 ԱՄՆ դոլար (1.456.000 դրամ),
- Աջակցություն քաղաքացիական բնակության գոտիներում կասետային ռումբերի և այլ պայթուցիկների անհապաղ վնասազերծման աշխատանքներին՝ տեղահանվածների վերադարձն Արցախ հնարավոր դարձնելու համար (HALO Trust կազմակերպության հետ համատեղ՝ հավասար դրամական ներդրմամբ)՝ 25.000 ԱՄՆ դոլար (13.000.000 դրամ),
- Աջակցություն պատերազմից տուժած և կարիքի մեջ գտնվող մարդկանց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությանը տրամադրված դրամաշնորհի միջոցով՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ)
Մարդասիրական անհապաղ օգնություն
- Աջակցություն պատերազմից տուժած 83 արցախցի ընտանիքներին սննդով և կացարանով ապահովելու գործին («Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ)՝ 4.700 ԱՄՆ դոլար (2.444.000 դրամ),
- Աջակցություն տեղահանված 10 ընտանիքների՝ Ասկերանում թռչնապահությամբ զբաղվելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ) (ՆՈՐ),
- Մարդասիրական օգնության տրամադրում տեղահանված արցախցի ընտանիքներին Հայաստանում՝ («Round Table – Armenia» կազմակերպության հետ համատեղ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ) (ՆՈՐ),
- Աջակցություն Արցախում ընտանիքների համար կենցաղային պարագաների ձեռքբերմանը («Հայեր, միացեք» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ) (ՆՈՐ),
- Սննդի տրամադրում Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում սովորող շուշեցի երիտասարդներին (Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ) (ՆՈՐ),
- Զուգընթաց աջակցություն. Հայաստանի մարզերում գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ զբաղվող, ցածր եկամուտ ունեցողներից կգնվեն ապրանքներ պատերազմից տուժած արցախցիների համար («Աժդահակ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.900 ԱՄՆ դոլար (2.000.000 դրամ) (ՆՈՐ),
- Աջակցություն «Հայաստանի ճամփորդող բժիշկներ» (Travelling Doctors of Armenia) կազմակերպությանը՝ տեղաշարժման սահմանափակումներ ունեցող վիրավորներին Արցախի և Հայաստանի դժվարամատչելի վայրերում տնային պայմաններում բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.100.000 դրամ),
- Կենսական կարևորության դեղորայքի ձեռքբերում արցախաբնակ տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար (1.020.000 դրամ),
- 55 ծալովի մահճակալների ձեռքբերում Արցախից բռնի տեղահանված անձանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար (1.530.000 դրամ),
- Օրթոպեդիկ բժշկական պարագաների տրամադրում վիրավոր զինվորներին («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 7.000 ԱՄՆ դոլար (3.640.000 դրամ),
- Աջակցություն շարժունակության խնդիրներ ունեցող հայաստանցի և արցախցի վիրավոր զինվորներին («Arites Tour» կազմակերպության հետ համագործակցությամբ)՝ 2.000 ԱՄՆ դոլար (1.040.000 դրամ),
- Աջակցություն Արցախում տեղացիների համար նախատեսված վերապատրաստման ծրագրին՝ ուղղված ասեղնաբուժության միջոցով ցավի մեղմացմանը և մտավոր առողջության պահպանմանը պատերազմական և հետպատերազմական ժամանակներում («EliseCare» կազմակերպության հետ համագործակցությամբ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ),
- Աջակցություն շարժական կլինիկայի ստեղծմանը, որն Արցախի վիրավոր զինվորներին և քաղաքացիներին կտրամադրի վերականգնման համար անհրաժեշտ բուժօգնություն («EliseCare» կազմակերպության հետ համատեղ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ),
- Աջակցություն Ստեփանակերտի դպրոցների համար կահույքի ձեռքբերմանը՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.100.000 դրամ),
- Սևանում, Դիլիջանում և Երևանում ապաստանած 166 անձանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ («Victory-2020» հիմնադրամի հետ համագործակցությամբ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.100.000 դրամ),
- 30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաներին և մեծահասակներին՝ 9.750 ԱՄՆ դոլար (5.000.000 դրամ),
- Աջակցություն Նորշեն սահմանամերձ գյուղի 300 բնակիչների սննդի մատակարարմանը (Դիլիջանի «Նոր Շին» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 5.000 ԱՄՆ դոլար (2.600.000 դրամ),
- Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ժամանակավորապես ապաստանած 200 արցախցի ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար (1.530.000 դրամ),
- Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում (Արարատի մարզ) ապաստանած երեխաներին («Global Shapers» կազմակերպության հետ համատեղ)՝ 2.050 ԱՄՆ դոլար (1.050.000 դրամ),
- Աջակցություն արցախցի 85 նորածինների համար առաջին անհրաժեշտության իրերի փաթեթների հատկացմանը («Prolife» կազմակերպության հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5.200.000 դրամ),
- Հագուստի տրամադրում Արցախի անապահով ընտանիքներին («Patagonia» ընկերության և Հայփոստի ԱՄՆ մասնաճյուղի հետ համատեղ, նախաձեռնությունը՝ Սեդա Համբարձումյանի)՝ 5.600 ԱՄՆ դոլար (2.912.000 դրամ), որից 4.700 ԱՄՆ դոլարը` ոչ դրամական ներդրում,
- «Ամանորի հրաշք Արցախի համար» նախագիծ, որն ուրախություն պարգևեց պատերազմից տուժած երեխաներին Հայաստանում և Արցախում (նախաձեռնությունը՝ Մարգարիտա Վարդանյանի և Դիանա Պետրոսյանի)՝ 70.054 ԱՄՆ դոլար (36.430.000 դրամ), որից 15.000 ԱՄՆ դոլարը՝ ոչ դրամական ներդրում: