Ցուկերբերգն ու իր 27-ամյա ընկերուհին` Պրիսցիլլա Չանը խուսափել են մեծ և աղմկոտ արարողակարգից: Հրավերքի մասնակիցներից մեկը, ով գերադասել է չհայտնել իր անունը, ասել է, որ արարողությունը կայացել է Ցուկերբերգի տան պարտեզում, կրել է մտերիմիկ ընտանեկան բնույթ:
Չանն այս երկուշաբթի ավարտել էր Կալիֆորնիայի համալսարանի բժշկական քոլեջը, իսկ ամուսնության օրը Ցուկերբերգը դառնում էր 28 տարեկան, և շուրջ 100 հրավիրվածները կարծում էին, որ քոլեջն ավարտելն է տոնի առիթը: Երբ տեղում նրանց ասվել է, որ իրականում եկել են հարսանիքի, երկար ժամանակ «զարմանքից ուշքի չեն եկել»:
Զույգը հանդիպել էր Հարվարդում և միասին է շուրջ 9 տարի: Հարսանեկան մատանիները պարզ ու հասարակ էին: Ցուկերբերգը կոստյումով է եղել, հարսը` ավանդանական հարսանեկան զգեստով:
Մատուցված ուտեստները ևս աչքի չեն ընկել ճոխությամբ` առավել հիշեցնելով «տան պատրաստած» ուտելիք, ընդգրկված են եղել զույգի սիրած ռեստորանի սուշիներից:
Անանուն հյուրը նշել է նաև, որ զույգը, սպասելով մինչև Չանը քոլեջն ավարտի, նախապատրաստվել է հարսանիքին ամիսներ շարունակ: