Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնն ինքը վերականգնման կարիք ունի

Ստեփանակերտի՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը գործում է 1998 թվականից։ Կենտրոնը հիմնադրել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ արցախյան պատերազմից տուժած մարդկանց բուժումն ապահովելու նպատակով։ Կենտրոնում բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք՝ տարբեր խնդիրներով, և հաշմանդամություն ունեցող երեխաներ։ 44-օրյա պատերազմից հետո կենտրոն սկսեցին հաճախել պատերազմում վիրավորում ստացածները։ ՍիվիլՆեթի թիմն այցելել է վերականգնողական կենտրոն և զրուցել անձնակազմի ու բուժվողների հետ։

Մեկնաբանել