Չելսին շնորհավորանքներ է ստացել Բարսելոնայից և Ռեալից

Չնայած այն հանգամանքին, որ հենց «Չելսին»կիսաեզրափակչում ընդհատեց«Բարսելոնայի» հաղթական ընթացքը, կատալոնացիները Twitter-ի իրենց պաշտոնական էջում շնորհավորել են լոնդոնցիներին եվրոպական ակումբային հեղինակավոր մրցաշարում հաղթելու առիթով:

«Շնորհավորում ենք «Չելսիին» Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ հաղթանակ տանելու կապակցությամբ», – գրված է «Բարսելոնայի» Twitter-ի էջում:

«Շնորհավորանքներս հաղթողներին: Շնորհավորում եմ երկու ընկերներիս՝Խուան Մատային և Ֆերնանդո Տորեսին: Ռոբեն, մի՛ հուսահատվիր», – Twitter-ի իր էջում է գրել «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը: «Ֆուտբոլային դրամա-2: «Չելսի», շնորհավորում եմ, «Բավարիա», ցավակցում եմ», – գրել է «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան «Չելսին» առավելության է հասել «Բավարիայի» նկատմամբ և նվաճել Չեմպիոնների լիգայի այս տարվա գավաթը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com