Կառավարության 3-րդ մասնաշենքը շրջափակել չհաջողվեց

«Հայրենիքի փրկության շարժումը», ինչպես ավելի վաղ հայտարարել էր,  նախատեսում էր շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, սակայն ոստիկանական մեծ պատը թույլ չտվեց ցուցարարներին մոտենալ շենքին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն անարգել մտավ շենք։ Նախնական տվյալներով՝ բերման է ենթարկվել 25 ցուցարար։