Հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, առողջացել է 188 մարդ

Հայաստանում փետրվարի 23-ին կատարվել է 2 993 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի ավելի քան 9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 188 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։

Փետրվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170 945 դեպք, որոնցից 162 517-ը՝ առողջացած, 3 175-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 445 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 713 194 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 170 672 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 268 995 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 233 424 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 655 633 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 590 605 դեպքով: