Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ով Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Չելսիի» հետ կայացած հանդիպման հակահերոսներից մեկն էր, խոսել է իր թիմի կրած ցավալի պարտության մասին:
«Անհնար է բառերով նկարագրել այն, թե ինչ եմ ես զգում: Երևի թե դա իմ կյանքի վատագույն օրն էր: Խաղի ընթացքում ինձ մոտ մի քանի անգամ տպավորություն ստեղծվեց, որ արդեն նվաճել ենք գավաթը, սակայն տեսաք, թե ինչ եղավ: Այո, ես վատ իրացրի 11 մետրանոց հարվածը: Ցանկանում էի հարվածել վերին անկյունը, բայց դա ինձ մոտ չստացվեց: Սակայն խաղը շարունակվում էր, մենք կարող էինք կորզել հաղթանակը:
Հաճելի է, որ Դրոգբան ու Պլատինին փորձում էին ինձ քաջալերել, սակայն դա չօգնեց: Ես շատ էի ցանկանում հաղթել», – 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com