Բավարիա – Չելսի հանդիպումը դիտել են Մեծ ութնյակի գագաթաժողովում (ֆոտոշարք)

Ինչպես հայտնի է, այս օրերին ամերիկյան Քեմփ Դևիդում հավաքվել են «Մեծ ութնյակի» անդամ երկրների ղեկավարները։ Երեկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բավարիա» – «Չելսի» (1:1, 3:4) հանդիպման ժամանակ գագաթնաժողովին մասնակցող որոշ ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ընդհատել են մեծ քաղաքականության վերաբերյալ իրենց քննարկումները և միասին դիտել են այդ ֆուտբոլային հանդիպումը՝ երկրպագելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներով, այդ թվում՝ պոպ-կորնով։ Առաջարկում ենք ստորև ներկայացվող ֆոտոշարքում հետևել Գերմանիայի կանցլերի տրամադրության հետզհետե անկմանը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com