Վրաստանը բացել է օդային սահմանը Հայաստանի համար

Վրաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խմբի որոշմամբ՝ Հայաստանի քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Վրաստան։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մարտի 1-ից հնարավոր է օդային ճանապարհով Հայաստանից Վրաստան գնալ՝ կորոնավիրուսի ՊՇՌ բացասական թեստ ներկայացնելու դեպքում: Նախկին կարգավորումների համաձայն՝ ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող էին մեկնել, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստվել էին։

Բացի Հայաստանից, Վրաստանի կառավարության որոշումը տարածվում է նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի քաղաքացիների վրա։ Ցամաքային ճանապարհները դեռևս փակ են: