Թուրքիան համարժեք կարձագանքի Հայաստանի դրական քայլերին. Չավուշօղլու

Թուրքիան համարժեք կարձագանքի Հայաստանի դրական քայլերին․ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստանի իր պաշտոնակից Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Լեռնային Ղարաբաղի և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի զարգացման և վերականգնման հնարավորություն է ստեղծվել, և եթե Հայաստանն այդ ուղղությամբ դրական քայլեր ձեռնարկի, Թուրքիան էլ՝ Ադրբեջանի հետ համակարգված, դրական կարձագանքի դրան»,- ասել է Չավուշօղլուն։

Պատերազմից հետո պաշտոնական Անկարայից պարբերաբար հնչում են Հայաստանից ակնկալվող դրական քայլերի, խաղաղության հաստատման մասին հայտարարություններ։

Էրդողանը խոսել է «առանց խաղաղապահների հայ-ադրբեջանական համակեցության» մասին

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը, արձագանքելով Անկարային, հայտարարել է, որ «այլևս պատճառ չկա, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ շրջափակում կիրառի»։

Մեկնաբանել