Ադրբեջանական կողմը մեզ է հանձնել զոհված 106 անձի մարմին․ Արայիկ Հարությունյան

սահման - borderline-border

Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ: Խոնարհումս նրանց հիշատակին. ցավակցում եմ բոլոր հարազատներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը։