Հայաստանում ստեղծված իրավիճակը Կրեմլում համարում են «երկրի ներքին գործը»

Կրեմլում մտահոգությամբ են հետևում Հայաստանում ստեղծված իրադրությանը, սակայն տեղի ունեցողը համարում են երկրի ներքին գործը․ այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

Այսօր՝ ավելի վաղ, Զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը համարել է հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին կոչ արել հավաքվել Հանրապետության հրապարակում։ Նա զբաղեցրած պաշտոններից ազատել է ԳՇ պետին և պետի տեղակալին։

«Մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը։ Մենք դա համարում ենք Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մտերիմ դաշնակցի բացառապես ներքին գործը»,- ասել է Պեսկովը։