Ալիևը մեկնաբանել է հայաստանյան իրադարձությունները

«Հայաստանը երբևէ այսքան վատ վիճակում չի եղել»․ փետրվարի 25-ին նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ նշելով, որ «ճգնաժամի հետևանքով տեղի ունեցող բախումներն ու ձերբակալությունները խարխլել են ժողովրդավարության հիմքերը»:

Ալիևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի պատասխանատուներ է համարել «ինչպես 20 տարի ղեկավարած նախկին իշխանություններին, այնպես էլ նոր քաղաքական ուժին», որը, ըստ նրա, «մերժել է Ադրբեջանին հանձնել տարածքները»:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «միջազգային հանրությունը մշտապես մատնանշել է հայ հասարակության միասնականությունը, սակայն այժմ երևում է դրա ճշմարտացիությունը»։

Այսօր՝ ավելի վաղ, Հայաստանի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը համարել է հեղաշրջման փորձ և իր համախոհներին կոչ արել հավաքվել Հանրապետության հրապարակում։ Զուգահեռաբար հավաքի կոչ է արել «Հայրենիքի փրկության շարժումը»։ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրած պաշտոններից ազատել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Երևանում տեղի ունեցող ցույցերը մեծ արձագանք են գտնում ադրբեջանական լրատվամիջոցներում:

Մեկնաբանել