Մերկելը հույներին հանրաքվե է առաջարկում

Հունաստանի կառավարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ Մերկելն այս մասին նշել է Հունաստանի նախագահ Կառոլոս Պապուլյասի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները սակայն չեն հաստատել Մերկելի այս հայտարարության իրողությունը, հաղորդում է BBC-ն։ Բեռլինի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և բացի այդ՝ հունական հանրաքվեի հարցը Գերմանիայի կառավարության իրավասության շրջանակում չէ։

Հատկանշական է, որ Հունաստանում խորհրդարանական նոր վաղաժամ ընտրություններին զուգահեռ հանրաքվեի անցկացման հարցն առաջին անգամ քննարկվել է Բրյուսելում անցած շաբաթ Եվրախմբի հանդիպման ընթացքում։