Հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, առողջացել է 117 մարդ

Հայաստանում փետրվարի 28-ին կատարվել է 4 372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 117 մարդ։ Գրանցվել է մահվան 3 դեպք։

Մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172 216 դեպք, որոնցից 163 511-ն` առողջացած, 3 195-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 693 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 733 639 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 172 216 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 270 758 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 234 537 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 701 588 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 631 169 դեպքով: