Ավտովթարից մահացել է Տեր Կյուրեղ քահանա Տալյանը

Ավտովթարից մահացել Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 1-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվեց Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել