Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, Օնիկ Գասպարյանը չի մասնակցել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 1-ին կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, «քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր»։ Այդ մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։

Նիստի լուսանկարներից պարզ է դառնում, որ հանդիսանալով Անվտանգության խորհրդի անդամ՝ նիստին չի մասնակցել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Սիվիլնեթին տեղեկացրեց, որ «ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը չի մասնակցել նիստին՝ չնայած տեղեկացված է եղել դրա անցկացման մասին»։

Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ազատել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին զբաղեցրած պաշտոններից։

Փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը՝ նշելով, որ այն «առերևույթ հակասում է Սահմանադրությանը»։

Այսօր նախագահական գրասենյակն արձագանքել է հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստի «շահարկումներին»։

Մեկնաբանել