Ֆրանսիական մամուլը շարունակում է քննարկել Կարլա Բրունիի սիրավեպերը

Մինչև Նիկոլա Սարկոզիի հետ ամուսնությունը Կարլա Բրունին բազմաթիվ սիրային կապեր է ունեցել. Մասնավորապես` նա սիրավեպ է ունեցել Ֆրանսիայի ներկայիս արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Այս մասին պատմել է լրագրողուհի ու «Կարլա և Նիկոլա. իրական պատմություն» գրքի հեղինակ ՎալերիԱ Բինեմը:

Ֆրանսիական լրատվամիջոցներում շրջանառվել է լուրն այն մասին, որ Կարլա Բրունին սիրավեպ է ունեցել Լորան Ֆաբիուսի հետ, սակայն այդ մասին բոլորը նախընտրել են լռել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ Կարլան, ոչ Լորանը չեն հաստատել այս տեղեկատվությունը: Բացի այդ, ըստ լրագրողուհու, Բրունիին բազմիցս նկատել են Ֆրանսիայի կրթության նախկին նախարար 61-ամյա Լյուկ Ֆերրիի կողքին: Ըստ Բինեմի՝ մինչև Նիկոլա Սարկոզիի հետ ծանոթությունը Կարլայի սիրեկանների թվում են եղել երաժիշտներ Միք Ջագերը և Էրիկ Կլեպտոնը, դերասաններ Քևին Քոստները և Վենսան Պերեսը:

«Կնոջ և տղամարդու միջև հարաբերությունների հարցում Բրունին ունի բավականին ազատական հայացքներ: Նա բազմիցս հայտարարել է, որ մոնոգաման ձանձրալի է իր համար», – նշել է Բոնեմը:

Ֆրանսիայի նախկին Առաջին տիկինն ամենագլխապտույտ սիրավեպերից մեկի արդյունքում երեխա է ունեցել փիլիսոփա Ռաֆայել Էնտովենից, որը նրանից փոքր է տասը տարով: Այնուամենայնիվ, Բրունիի նախկին սիրեկանների թվում ավելի շատ են Ֆրանսիայի քաղաքական գործիչները: