Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան կարող են մեկնել մինչև ապրիլի 1-ը

Ռուսաստանի Դաշնություն «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով մուտքի ներկայումս գործող կարգը երկարաձգվել է մինչև 2021թ. ապրիլի 1-ը՝ համաձայն ՌԴ կառավարության 26 փետրվարի 2021թ. կարգադրության։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

«Օտարերկրացիների մուտքը ժամանակավորապես սահմանափակող ՌԴ կառավարության կարգադրության մեջ 26.01.2021թ. կատարված փոփոխության համաձայն, 2021թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ թույլատրվել էր Հայաստանից և Բելառուսից Ռուսաստան մեկնող ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան՝ օդային հաղորդակցության 20 սահմանային անցակետերով։ Անհրաժեշտ է ներկայացնել վավերական անձնագիր, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հետազոտման բացասական արդյունքը, որը պետք է արտացոլվի «Путешествую без COVID-19» բջջային հավելվածում»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԳՆ-ից տեղեկացնում են նաև, որ բջջային հավելվածը հասանելի է Apple Store-ի և Google Play-ի հայաստանյան և ռուսաստանյան օգտատերերի համար։

Մեկնաբանել