Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին Ազգային ժողովի մարտի 2-ի նիստին ասաց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ինձ փոխանցեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունն այն մասին, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Ազգային ժողովը պետք է երեք թեկնածուներից ընտրություն կատարի»,- նշեց նա

ԱԺ նախագահը հայտնեց, որ հարցի քննարկումը պետք է հետաձգվի:

Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Մեկնաբանել