«Մարտի 1-ը կարող է դառնալ ուշացած արդարադատություն»․ կողմերը միմյանց են մեղադրում

Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմը միտումնավոր ձգձգում է դատավարությունը, վստահ է մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ «Դատավարությանը որպես տուժող մասնակցող անձանց իրավունքները ոտնահարվում են, որովհետև այս արդարադատությունը կարող է դառնալ ուշացած արդարադատության՝ իր բացասական հետևանքներով տուժողների համար»,- ասաց Բաղդասարյանը, իսկ պաշտպանական կողմից հակադարձում են՝ նախաքննական մարմնի և մեղադրողների պատճառով է ստեղծվել այս իրավիճակը․ «Մենք գտնվում ենք այնպիսի գործի մեջ, որն ի սկզբանե դատապարտված է եղել նման ծավալի նախնական փուլ ունենալու, դրա համար կարելի է շնորհակալություն հայտնել ՀՔԾ-ին ու դատախազությանը, երբ նախաքննությունը իրականացվել է բազմաթիվ սխալներով»,- ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։