Վարդան Փահլևանյանը Հայաստանի 22-րդ օլիմպիական ուղեգիրը նվաճեց

Վրաստանի աթլետիկայի բաց առաջնությունում երևանցի հեռացատկորդ Վարդան Փահլևանյանը ցատկել է 8 մ 12 սմ և ոչ միայն արժանացել է մրցաշարի հաղթողի կոչմանն, այլև 22-րդ օլիմպիական ուղեգիրն է նվաճել Հայաստանի համար: Վարդանը 2 սմ-ով գերազանցել է օլիմպիական վարկանիշային ցուցանիշը: Այս մասին հաղորդում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Վրաստանում հաջող են հանդես եկել նաև մեր հայրենակիցներ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը (2 տ.), վազորդի Դիանա Խուբեսերյանը (100 և 200 մ, 1-ին տեղ), հեռացատկորդուհի Սաթենիկ Հովհաննիսյանը (6.2 մ, 1 տեղ) և վազորդուի Գայանե Բուլղադարյանը (800 մ, 1-ին տեղ): Եվս 4 հայ մարզիկներ նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com