Այսօր առավոտյան կրկին հարձակվել են DIY փաբի վրա և պատերին թողել ֆաշիստական սիմվոլներ և հայհոյանքներ սեփականատիրոջ` Ծոմակի հասցեին:
Հերթական հարձակումը DIY-ի վրա
Post navigation
Posted in:
Այսօր առավոտյան կրկին հարձակվել են DIY փաբի վրա և պատերին թողել ֆաշիստական սիմվոլներ և հայհոյանքներ սեփականատիրոջ` Ծոմակի հասցեին:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին չի տրամադրվել իրավասու, անկախ և անաչառ դատարանի առջև պաշտպանվելու արդար հնարավորություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ իրականացնելով միակողմանի և կանխորոշված ելքով քննություն։ Ավելին, դատավորները մերժել են Ռուբեն Վարդանյանին տրամադրել լիարժեք հասանելիություն գործի նյութերին՝ միաժամանակ գործին կցելով կեղծված փաստաթղթեր։ Խախտվել են նաև ընդդատության երաշխիքները․ գործը փոխանցվել է ռազմական […]
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
«Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- հայտնում են ՔԿ-ից: *** «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են իշխանությունների հետ: Հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի […]
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ դատական հայցն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով հրապարակային հերքում և ներողություն՝ իր հասցեին հնչեցված, ըստ Քոչարյանի, զրպարտչական և վիրավորական հայտարարությունների համար։ Առաջին դատական հայցով Քոչարյանը Սիմոնյանից պահանջում է ոչ միայն հերքում և ներողություն՝ հնչեցրած հայտարարությունների համար, այլև՝ հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ զրպարտության, և 3 մլն դրամ՝ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում։ Դատալեքս համակարգից ստացված տեղեկատվության համաձայն՝ Քոչարյանի ներկայացրած երկրորդ հայցում նշվում է, որ Սիմոնյանը պետք է հրապարակային հերքում ներկայացնի «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում իրեն պատկանող «Alen Simonyan/Ալեն Սիմոնյան» անվանումով օգտահաշվում, ինչպես նաև իրեն պատկանող «Alen Simonyan» […]
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետն ընդգծել է, որ դրան ուղղված հիմնական ջանքերն ուրվագծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի և 2022-ի եռակողմ համաձայնագրերում։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք հետևյալ ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանագծում հետագա սահմանազատմամբ, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է շարունակել նպաստել դրանց իրականացմանը։ Բնականաբար, այնպիսի ձևով, որը հարմար կլինի երկու կողմերի համար էլ», – ասել է Գալուզինը։ Հուլիսի […]
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրուսը՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ արդյոք կապ կա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության և Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման միջև։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 9-ին լավատեսություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ ենթադրելով, որ այն կարող է շուտով կնքվել ԱՄՆ աջակցությամբ։ Շարունակելով հարցի պատասխանը՝ Թեմի Բրյուսը շեշտել է, որ Թրամփի վարչակազմն աշխատում է խաղաղության համար։ «Մենք ընդհանուր առմամբ հետևում ենք մամուլի լուսաբանմանը և որևէ լրացուցիչ տեղեկատվություն չունենք։ Սակայն, ինչպես գիտեք, նախագահ Թրամփի և պետքարտուղար […]
Հայաստանը Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, «Ազատությանը» հայտնել են արտգործնախարարությունից՝ հավելելով՝ «հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»: ԱԳՆ խոսնակն այսօր ավելի վաղ ընդգծել էր, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման առանցքային սկզբունքներն են՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց «պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ»։ «Արձանագրում ենք նաև, որ խաղաղության օրակարգի իրացման վերաբերյալ ՀՀ Կառավարության ունեցած պատկերացումներին Հայաստանի հանրությունը ծանոթ է, և Աբու Դաբիում արտահայտված բոլոր դիրքորոշումները տեղավորվում են այդ ռազմավարությունների մեջ, ներառյալ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեման, որի մասին Հայաստանի Հանրապետության պատկերացումներն արտահայտված են «Խաղաղության […]
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, կալանավայրից նամակ է հղել, վիճարկելով իրեն վերագրվող ձայնագրության իսկությունը և համատեքստը։ Այդ ձայնագրությունները դատախազության կողմից ներկայացվել են որպես իշխանության յուրացում և ահաբեկչություն նախապատրաստելու գործով հիմնական ապացույց։ Գալստանյանը պահանջում է իրավապահ մարմիններից հրապարակել իրեն վերագրվող խոսակցության ամբողջական տարբերակը։ «Ես պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է, որ վերաբերում է որևէ իշխանության գործառույթի»,- նշված է նամակում։ Նա ծիծաղելի է որակել իրեն վերագրվող՝ «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստեցնելու» արտահայտությունը։ «Ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստեցնել՝ այն էլ փողոցային պայքարի տրամաբանության ծիրից ներս»,- գրել […]