Օլանդը և Գյուլը Չիկագոյում հադիպել են

Գյուլը շնորհավորել է Oլանդին ընտրվելու կապակցությամբ։ «Մենք Թուրքիայի և ֆրանսիայի հարաբերություններում, որոնք երկարամյա պատմություն ունեն, կարող ենք նոր էջ բացել»,-ասել է Գյուլը։

Օլանդը, իր հերթին, նշել է, որ նախատրամադրվածությունների վրա ժամանակ ծախսելու անհրաժեշտություն չկա, և ֆրանսիան ևս մտադիր է հարաբերությունների նոր մակարդակ ապահովել։
Ֆրանսիայի նախագահը կողմ է արտահայտվել երկու երկրների նախարարների միջև առավել հաճախ հանդիպումներին՝ նշելով, որ Թուրքիան քաղաքական օրինակ է ամբողջ տարածաշրջանի համար։ ֆրանսիայի նախագահը հավելել է, թե Ֆրանսիան մտադիր չէ Թուրքիայի հետ կապված հարցերը շահարկել ներքին քաղաքականության մեջ։

Նախքան Օլանդի հետ հանդիպումը Գյուլը ճաշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Հանդիպման ընթացքում Մերկելը անդրադարձել է Թուրքիայի տնտեսական հաջողություններին, ինչպես նաև Եվրոպայի տնտեսական ճգնաժամի և Սիրիայի իրադրության շուրջ թուրքական կողմի տեսակետին։