Եմենի ահաբեկչության թիրախում ՊՆ պաշտոնյաներն էին

Եմենի ողջ պատմության ընթացքում սա ամենածավալուն ահաբեկչությունն է, որ իրականացվել է երկրի Հյուսիսային և Հարավային հատվածների վերամիավորման 22-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական շքերթի գլխավոր փորձի ժամանակ: Մահապարտն իրեն պայթեցրել է նախագահական պալատի մոտ: Մահացել է շուրջ 100 զինծառայող, շուրջ 300-ն էլ վիրավորվել է:

Եմենի առաջնորդը հայտարարել է ռազմավարության զգալի խստացման մասին. «Մեր բանակն ու անվտանգության ուժերը գործելու են առավել կոշտ և որոշակի` ընդդեմ ահաբեկիչների,- ասել է նա:- Նման դաժան հարձակում կատարողները զուրկ են մարդկային և բարոյական բոլոր արժեքներից… նրանք ոչ մի կապ չունեն ոչ իսլամի, ոչ էլ` որևէ այլ կրոնի հետ»:

Ահաբեկիչներն ի պատասխան սպառնացել են նոր ահաբեկչություններով, եթե Եմենի բանակը հարավում իրենց դեմ չդադարեցնի գործողությունները: