DIY-հակակշռով մեզ հավասարեցնում են Ադրբեջանին. Լ.Ալավերդյան

Ըստ նրա` այս աղմուկի կազմակերպիչներին բոլորը փնտրում են ներսում, բայց նրանք իրականում «դրսից են», և հստակ նպատակ ունեն. ցույց տալ, որ ոչ միայն Ադրբեջանում է նույնասեռականների նկատմամբ առկա «ոչ միանշանակ վերաբերմունք», այլև` Հայաստանում:

«Այդ միջազգային կազմակերպությունները ոչ միայն պաշտպանում, այլև քարոզում են միասեռականություն, և այդ քարոզը, ես պետք է դա ասեմ, մարդու իրավունքներից դուրս է, կապ չունի: Ես կարծում եմ, ուզում են այս գործողություններով ցույց տան, որ մենք ժողովրդավարական չափանիշներով Ադրբեջանից ոչ մի բանով չենք տարբերվում»,- նշել է նա:

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` այն ներքին պատվեր չէ: «Միջազգային կազմակերպություններ կան` գեյերի, լեզբիների, շատ մեծ, շատ հզոր, և ես կարծում եմ, որ դա նրանց կողմից է գալիս: Այ, դիմադրությունը կարող է լինել ներքին. նույնիսկ ոչ թե քաղաքական, այլ` հասարակության մեջ, ավանդական շրջանակներում կարող են դեմ լինել նման բաներին»,- նշել է նա: