Հեռանում եմ Չելսիից. Դիդյե Դրոգբա

«Ես և Չելսի՞ն: Հաջորդ մրցաշրջանում մենք միասին չենք լինի. ես հեռանալու որոշում եմ կայացրել: Ցանկանում էի այդ մասին հայտնել խաղընկերներիս, բայց նրանք ինձ ստիպեցին, որ լռեմ:

3 տարի է անցել այն պահից, երբ ես առաջին անգամ հայտարարեցի, որ ցանկանում եմ ակումբս փոխել: Ինձ համար չափազանց բարդ էր գիտակցել ու ընդունել, որ իմ պատմությունն այս ակումբում ավարտված է:

Չեմ ցանկանում նստել պահեստայինների նստարանին ու տեսնել` ինչպես է նոր թիմ կառուցվում: Ես ինձ նախապատրաստել եմ անհայտ ուղղությամբ թռիչքի: Այսպես կսկսվեն իմ նոր արկածները»,- Դիդյե Դրոգբայի խոսքերն է մեջբերում France Football-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա իվուարցին ընդունել է չինական «Շանհայ Շենհուա» ակումբի առաջարկությունը, որի մարզիչներից մեկը «կապույտների» նախկին հարձակվող Նիկոլա Անելկան է:

Մարզական գործընկեր` SportArmenia.com