Մեդվեդևը «Եդինայա Ռոսիա»-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել

Նևերովի խոսքով՝ Ռուսաստանի վարչապետը դիմումը ներկայացրել է երեկ, իսկ նրա անդամագրության մասին որոշումը կարող է կայացվել արդեն այսօր։

ՌԴ Պետդումայի փոխխոսնակը նաև հաստատել է, որ «Եդինայա Ռոսիա»-ի՝ մայիսի 26-ին կայանալիք համագումարում Մեդվեդևին պաշտոնապես կառաջարկվի կուսակցության առաջնորդի պաշտոնը։

Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, լինելով «Եդինայա Ռոսիա»-ի առաջնորդը 2008-2012 թթ․, այդպես էլ չի անդամագրվել կուսակցությանը: