ՆԱՏՕ-ն Աֆղանստանի ռազմական վերահսկողությունը Քաբուլին կհանձնի 2013թ․

Հաստատված ծրագրի համաձայն՝ դաշինքի ռազմական միավորումները Աֆղանստանից դուրս կբերվեն 2014թ․ վերջին։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքով՝ այս գործընթացի ավարտից հետ Աֆղանստանը միայնակ չի մնա և ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Աֆղանստանի անվտանգության ուժերին։

Դաշինքը լավատեսորեն է տրամադրված նաև Պակիստանի տարածքով բեռանափոխադրումների վերականգնման հարցում՝ չնայած հանգամանքին, որ Իսլամաբադն ու Վաշինգտոնը բեռնափոխադրումների երթուղիների շուրջ հստակ պայամանվորվածություն դեռևս ձեռք չեն բերել։ Պակիստանը տարանցիկ ճանապարհները բացելու համար մի շարք պայամաններ է առաջադրում, այդ թվում՝ տարանցման համար վճարվող գումարի ավելացումը  մինչև $5000 մեկ ավտոմեքենայի դիմաց՝ նախկին $250-ի փոխարեն։