Իսպանացիները ցանկանում են Ռաուլին տեսնել հավաքականում

Իսպանիայի հավաքականը Վիսենտե Դել Բոսկեի գլխավորությամբ սկսել է պատրաստվել «Եվրո-2012»-ի մեկնարկին: Այս մասին հաղորդում է Marca-ն: Դեռևս հավաքին չեն միացել«Բարսելոնայի» և «Ատլետիկի»ֆուտբոլիստները, ովքեր պետք է մասնակցեն Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչին:

Թիմի առաջին մարզմանը բազմաթիվ երկրպագուներ են եղել, նրանցից մի քանիսը պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է եղել. «Մենք դեռ ամբողջական կազմով չենք. Ռաուլը բացակայում է»:

Հիշեցնենք, որ Դել Բոսկեն հայտարարել էր, որ «Ռեալի» և «Շալկեի» նախկին հարձակվող Ռաուլն իր ցուցադրած խաղով արժանի է հավաքականում իր տեղն ունենալ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com