Հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, առողջացել է 168 մարդ

Հայաստանում մարտի 2-ին կատարվել է 2 526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 14,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 168 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։

Մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172 816 դեպք, որոնցից 163 906-ն` առողջացած, 3 202-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 889 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 739 116թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 172 816 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 271 379 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 235 014 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 723 316 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 648 174 դեպքով: