Ադրբեջանը թարմացրել է պատերազմում կորուստների պաշտոնական թիվը՝ 2 881 զոհված և 28 նոր անհետ կորած

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմի կորուստների և անհետ կորածների թիվը: Ռազմական գերատեսչության կայքը հայտնում է զոհված 2 881 զինծառայողի, ինչպես նաև 28 նոր անհետ կորածների մասին:

Ադրբեջանական կողմի տեղեկություններով՝ շարունակվում են որոնողական աշխատանքները:

Դեկտեմբերի 3-ին պաշտոնական Բաքուն հայտարարել է 2 783 զինծառայողի մահվան և 100-ից ավելի անհետ կորածների մասին:

Փորձագետների և ընդդիմության պնդմամբ՝ Ադրբեջանն իր զոհերի թվի հրապարակումն ուշացնում է՝ գաղտնի պահելով իրական կորուստները։

Oրերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ «հաշվի առնելով պատերազմի բնույթը՝ իրենց կողմի կորուստները բավական քիչ են»:

Կարդացե՛ք նաև՝

Ադրբեջանի իրական կորուստները պատերազմում «թաքնվում են» պաշտոնական թվերի հետևում

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել