Ինչո՞ւ հայկական արտադրանքը չհասավ Աբու Դաբիի ցուցահանդես․ հարց Հակոբ Արշակյանին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հայկական ռազմարդյունաբերական արտադրանքը այդպես էլ չհասավ Աբու Դաբիում կայացած ցուցահանդեսին։ Արշակյանը պատասխանեց՝ ցուցանմուշները «լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, իսկ հայկական տաղավարը եղել է շատ գեղեցիկ»։ Ներկայում ընթանում է ծառայողական քննություն։

Մեկնաբանել