Ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է գերիների հարցը Ադրբեջանի առաջ․ Արա Այվազյան

Մարտի 3-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հարց բարձրացրեց Ադրբեջանի նախագահի՝ գերիների մասին հայտարարության վերաբերյալ։ Արտգործնախարարը ասաց՝ տարբեր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցներ ավելացնում են ճնշումը Ադրբեջանի վրա այս հարցով, ռուսական իշխանությունները ևս քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։