Մարտի 4-ին Արցախում աճյունների և անհետ կորածների որոնումները կշարունակվեն հարավում

Մարտի 3-ին Արցախի հարավում իրականացված որոնումները արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Որոնումներն այսօր 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջեբրայիլ) և Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թևում»,- հայտնում են ծառայությունից։

Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:

Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսվել էին մարտի 2-ին։ Ադրբեջանական կողմի պահանջով փետրվարի 15-ից Արցախում որոնումները դադարեցվել էին։

Մեկնաբանել